News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ բրիտանական «The Telegraph»  պարբերականը հրապարակել է հոդված՝ «25 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնք դուք, հավանաբար, չգիտեիք» վերտառությամբ։

Հոդվածում թվարկվող փաստերից մեկն այն է, որ Հայաստանում առաջին անգամ սկսել են գինի պատրաստել։ Նշվում է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Հայաստանը հնագույն մայրաքաղաք ունեցող երկրներից մեկն է, եւ որ այդ երկրի տարածքում է գտնվում Կովկասի ամենամեծ լիճը, ինչպես նաեւ այն առանձնացվում է այն փաստը, որ շախմատը դպրոցներում դասավանդվում է որպես պարտադիր առարկա։

Հեղինակները հիշեցնում են, որ Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության ժամանակ 1.5 մլն հայ է սպանել, եւ որ արտասահմանում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում։ Հեղինակների խոսքով՝ Հայաստանը դեռ պատերազմում է Ադրբեջանի հետ։ Հոդվածում նշվում է, որ Հայաստանի ազգային խորհրդանիշը Արարատ լեռն է, որը գտնվում է Թուրքիայի տարածքում։ Հայաստանում կա ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված 3 օբյեկտ, իսկ լավաշը՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում է։

Հայաստանում հնարավոր է սահել դահուկներով եւ նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին։

Բացի այդ, հոդվածում խոսվում է աշխարհահռչակ հայերի մասին՝ Շեր, Անդրե Աղասի, Սերժ Թանկյան, Քարդաշյանների ընտանիքը, էլ չասած, որ հայ կանայք, ըստ որոշ հարցումների, համարվում են աշխարհում ամենասեքսուալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ