News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը չի բացառում, որ կադրային փոփոխություններ է իրականացնելու նախարարությունում։

«Եթե մարդիկ մեր պահանջներին բավարարում են, չի լինի, եթե ոչ՝ կլինի»,- այսօր՝ սեպտեմբերի` 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է նա:

Հյուսիս-Հարավ մայրուղու, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ հարցերին նորանշանակ նախարարը չի պատասխանել, հայտարարելով, որ կուսումնասիրի այդ ուղղությամբ կատարված աշխատանքները՝ նոր կխոսի։

Տաքսու վարորդների պահանջների վերաբերյալ եւս խոստացել է ուսումնասիրելուց հետո քննարկում կազմակերպել. «Ես առաջին օրն եմ եկել, այսօր է ինձ ներկայացրել վարչապետը, փորձեմ ամեն ինչ ճշտել, պարզել մաքսիմալ․․․ ձեր օգնության կարիքն էլ կունենամ, որ միասին աշխատենք։ Տաքսիսիտների խնդիրը մոտավորապես պատկերացնում եմ, բայց ուսումանսիրելուց հետո կհրավիրեմ քննարկելու»։ Նախարարն ասել է, որ ոլորտում փոփոխությունների իր ծրագիրն ունի. «Փոփոխությունների ծրագիր ունեմ կներկայացնեմ»։

Վահան Մարտիրոսյանը նշել է, որ Կարեն Կարապետյանի հետ նորմալ հարաբերություններ ունի, ոչ թե մտերիմ. «Մտերիմ հարաբերությոնների հետ շատերի հետ կա, դա չի նշանակում․․․ մենք նորմալ հարաբերություններ ունենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ