News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերակա շահ ճանաչված՝ Հանրապետության փողոցի բնակիչները չեն հավատում, որ իրենց բնակարանների խնդիրը նորանշանակ վարչապետը կլուծի: NEWS.am-ի հետ զրույցում Քնարիկ Առաքելյանը նշեց, որ իրենք արդեն 8 տարուց ավելի է պայքարում են, տարբեր պաշտոնյաներից տարբեր խոստումներ են լսել, սակայն, կրկին մնացել են առանց տանիք:

«Սրան հանելով, նրան դնելով` ոչ մի հարց էլ չեն լուծելու: Ժողովուրդը չի հավատում, որ նա մի բան կփոխի, որովհետեւ նրա համար դեռ շարունակում են աշխատել այն մարդիկ, որոնք քանդեցին մեր բնակարանները եւ մեզ թողեցին առանց տանիքի»,-ասաց տիկին Քնարիկը:

Տուժած բնակիչներից տիկին Վալենտինան էլ նշեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել էր իրենց եւ խոստացել, որ կարժ ժամանակահատվածում լուծում կտրվի իրենց խնդրին, սակայն, այդպես էլ ոչինչ չի արել. «Նոր վարչապետ, նոր կառավարություն, բոլորն էլ նույնն են, խոստումներ տալիս ու չեն կատարում, դրա համար էլ մենք արդեն մի քանի տարի կառավարության դիմացից տուն չենք գնում: Սա է մեր նկատմամաբ ցուցաբերված վերաբերմունքը եւ չեմ էլ կարծում, որ ինչ-որ բան փոխվելու է»:

Հիշեցնենք, որ 2008թ. Ֆիրդուսի, Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ