Ռուսաստանի ՖԱԼ-ի ընթացիկ առաջնության 12-րդ տուրի «Շիննիկ» - «Մորդովիա» խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը վնասել էր ծնկի կողային կապանը. ֆուտբոլիստը բաց էր թողել թիմի գավաթային խաղն «Անժիի» հետ:
NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց, որ վնասվածքը լուրջ չէր: Բժիշների հսկողության տակ, նա վաղվանից արդեն կսկսի մարզվել ընդհանուր խմբում: Այս պահին ֆուտբոլիստը պատրաստվում է ՖԱԼ-ի 14-րդ տուրի «Ենիսեի» հետ խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարուժան Սուքիասյանը Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների հետ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկում չի ընդգրկել Արթուր Սարկիսովին, Ռուսլան Կորյանին, Գեւորգ Ղազարյանին ու Դավիթ Արշակյանին: Այսպիսով ստացվում է, որ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկում հարձակվողներ չկան:
Վերա Մարտիրոսյան