News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արվում է ամեն ինչ` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Լյուկ Կարվունասը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կարեւորել է պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցը: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ֆրանսիացի խորհրդարանականների դատապարտող արձագանքը:

Խորհրդարանի ղեկավարը, դատապարտելով Փարիզում եւ Նիսում, ինչպես նաեւ մինչ այդ տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունները, հավաստիացրել է, որ Հայաստանը մշտապես բարեկամ Ֆրանսիայի կողքին է:

Գալուստ Սահակյանը, անուրանալի համարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում Ֆրանսիայի ներդրումը, նշել է, որ 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը կատարյալ կդառնա, եթե ուղեկցվի Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրենքով: Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում՝ հաշվի առնելով նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանձնառությունը:

Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Լյուկ Կարվունասը կշարունակի ջանքերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Լյուկ Կարվունասը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: Նա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է փոխանցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոյի եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրյունո լը Ռուի ջերմ ողջույնները:

Լյուկ Կարվունասը, անդրադառնալով այս տարվա ապրիլյան իրադարձություններին, նույնպես կարեւորել է իրենց այցն Արցախ եւ հանդիպումները ԼՂՀ նախագահի ու Ազգային ժողովի նախագահի հետ: Նա նշել է, որ հանդիպումների ընթացքում իրենք Ֆրանսիայի համերաշխությունն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ Ադրբեջանի կողմից խախտված հրադադարի հետեւանքով տեղի ունեցած իրադարձություների կապակցությամբ: Լյուկ Կարվունասը նշել է, որ ինքն արել է հնարավորը՝ ապրիլյան քառօրյա պատերազմը Ֆրանսիայի կառավարությանը ճշգրիտ ներկայացնելու համար:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ֆրանսիացի խորհրդարանականը նշել է, որ արվում է ամենը` ընդունելու օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ