Պարզվել է սեպտեմբերի 19-ին, ժամը 1-ին, Աշտարակի խճուղում՝ Երեւանի Շիրազի փողոց տանող ճանապարհահատվածում տեղի ունեցած ավտովթարից մահացած ուղեւորի ինքնությունը:
Այդ ժամանակ «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի մասից, բախվել էլեկտրասյանն ու շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնված 47-ամյա Արսեն Ալթունյանը եւ ինքնությունը չպարզված տղամարդը մահացել էին, իսկ 3 անձինք մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել հիվանդանոց:
Պարզվել է, որ անհայտ ուղեւորը 28-ամյա Արմեն Օհանյանն էր:
Քննությունը շարունակվում է: