News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության «ՄԻ -6» ծառայությունը առաջիկա հինգ տարիներին մտադիր է գրեթե հազար մարդով ավելացնել աշխատակազմը՝ միջազգային ահաբեկչության՝ մասնավորապես ԻՊ խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Ալեքս Յանգերը, փոխանցում է The Daily Telegraph–ը:

Ելույթ ունենալով ԱՄՆ-ում անվտանգության հարցերին նվիրված համաժողովում՝ նա պատմել է ահաբեկչության դեմ պայքարում զգալի առաջխաղացումների մասին: Ընդ որում Յանգերը նշել է, որ առայժմ «միայն թույլ նշաներ կան, որ այդ տեւական սպառնալիքը մոտ ժամանակները կանհետանա»

Պարբերականը նշում է, որ ըստ կառավարության ծրագրի, մինչեւ 2020թ. աշխատակիցների թիվը կարող է 2.5 հազարից 3.5 հազարի աճել: Հակաահաբեկչական ստորաբաժանումների ֆինանսավորման համար բրիտանական իշխանությունները մտադիր են ընդհանուր առմամբ 3.25 մլրդ դոլար ծախսել:

Ենթադրվում է,որ հետախուզությունը շահագրգռված է աշխատանքի ընդունել ՏՏ ոլորտի մասնագետների՝ տվյալների հավաքման համար, լեզվաբանների ու վերլուծաբանների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ