News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում ԵՄ-ի հետ լուրջ տարաձայնությունների առկայությունը: Նրա խոսքով, եվրոպական առնվազն հինգ երկիր ցանկանում է  դուրս գալ պատժամիջոցների ռեժիմից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: 

«Մենք գիտենք, որ եթե ուկրաինացիները ԵՄ-ին առիթ տան, կա առնվազն հինգ երկիր, որոնք ցանկանում են ասել, որ իրենք ուզում են դուրս գալ Մոսկվայի դեմ պատժամիջոցների ռեժիմից», – հայտնել է Բայդենը` ելույթ ունենալով Նյու Յորքում Միջազգային հարաբերությունների խորհրդում: 

Բայդենն ասել է, որ Ուկրաինայում ճգնաժամի սկզբից ի վեր ինքը շաբաթը երկու-երեք ժամ է ծախսում ուկրաինացի առաջնորդների հետ հեռախոսազրույցների վրա` նրանց կոչ անելով շարունակել բարեփոխումները եւ միաժամանակ ճնշում է գործադրում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի վրա, որպեսզի նրանք պահպանեն պատժամիջոցների ռեժիմը: «Եվրոպայում շատերը բնազդաբար մտածում են. «Լսեք… սա առանց այն էլ Ռուսաստանին էր պատկանում: Նրանք այնտեղ իրենց խամաճիկն ունեին: Ուրեմն ո՞րն է տարբերությունը: Գրողը տանի, ո՞րն է տարբերությունը:  Ինչո՞ւ եք մեզ ներքաշում այս պատժամիջոցների մեջ»», – ասել է Բայդենը:

ԱՄՆ-ի փոխնախագահը հայտնել է, որ ինքը Պորոշենկոյին կոչ է արել ամեն հնարավորն անել, որպեսզի Մինսկյան համաձայնագրերի համար մեղքը չբարդեն Ուկրաինայի վրա: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ