News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսական X5 առեւտրի ցանցը հայ մատակարարների հետ բանակցությունները շարունակում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ռուսական X5 Retail Group ռիթեյլ-կոնցեռնի պետական կառույցների հետ փոխգործակցության բաժնի ղեկավար Մանուչար Քութատելաձեն:

Նա նշել է, որ փոխըմբռնման բարելավմանը շատ է օգնել ռուսաստանցի ռիթեյլերների եւ հայ արտադրողների հանդիպումը, որը Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի վերջին տեղի է ունեցել Երեւանում: Ռուսաստանցի ռիթեյլերներին հրավիրել էին պարզաբանելու այն պայմանները, որոնց դեպքում հայկական բիզնեսը կկարողանա նրանց հետ աշխատել:

«Նրանք շփվում են մեր բարձրակարգ մենեջերների հետ, որոնք անմիջականորեն գնահատում են արտադրանքը եւ նշում, թե ինչն է պետք ուղղել, որպեսզի համապատասխանեն մեր ստանդարտներին»,- պարզաբանել է Քութատելաձեն:

Հիմա կողմերը սկսել են հասկանալ, թե X5 խմբի  սուպերմարկետներում ինչ նիշ կարող է զբաղեցնել հայկական արտադրանքը՝ որպես զուտ հայկական, հստակ հաստատված նույնականությամբ:

«Ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարները խոսում են շուկայի թվայնացված վերափոխման մասին: Դրա բաղկացուցիչներից մեկը այն համակարգն է, որի դեպքում հետեւում են ապրանքների եւ ծառայությունների ծագմանը»,- ընդգծել է Քութատելաձեն:

Ռուսական X5 Retail group կոնցեռնը միավորում է «Պյատյորոչկա», «Պերեկրյոստոկ» եւ «Կարուսել» սուպերմարկետները: Հոլդինգը մոտ 147,5 հազար աշխատակից ունի, 2015-ին եկամուտը կազմել է շուրջ 233 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ամենաշատ