News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին մեղավոր է ճանաչել 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Նախկին նախարարն արդեն բանտարկված է տարբեր հանցագործությունների համար: Այս մասին հաղորդել է դատարանի մամուլի ծառայությունը:

Գելաշվիլիի վրա հարձակվել էին 2005 թվականի ամռանը, այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում նախագահ Միխայիլ Սահակաշվիլիինն քննադատող հոդված հրապարակվեց՝ վիրավորական արտահայտությունների օգտագործմամբ:

Դատախազության տվյալներով՝ Գելաշվիլիին ծեծի են ենթարկել հատուկ ջոկատայինները: Արդյունքում նա գանգի եւ այլ վնասվածքներ ստացավ:

Դատարանը Մերաբիշվիլիին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման՝ ծառայողական դիրքը չարաշահելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ