News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2014 թվականին Yahoo-ն հաքերների զոհ է դարձել, որոնք շուրջ կես միլիարդ օգտատերերի տվյալներ են հափշտակել: BBC-ի հաղորդմամբ՝ ընկերությունը տարածած հայտարարությամբ հաստատել է սա՝ հավելելով, որ հարձակումների հետեւում, իրենց կարծիքով, համաշխարհային կառավարություններից մեկն է կանգնած եղել:

Ընկերությունում խոստովանել են, որ հափշտակվել են օգտատերերի անձնական տվյալներ, «չգաղտնագրված ստուգողական հարցեր եւ դրանց պատասխանները», բայց ոչ բանկային քարտերի համարներ:

Հայտարարությունում, սակայն, չի հստակեցվում, թե հատկապես որ երկրի իշխանություններին են պատասխանատու համարում կատարվածի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ