News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, որ ավիատոմսերի ձեռքբերման առումով կառավարությունում կատարվում է «պրիմիտիվ գողություն»: Եվ սա այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կատարում են ավիատոմսերի ձեռքբերման հարցում այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան խնայողություն անել բյուջեի գումարների ծախսման հարցում:

Փաստորեն, նույնիսկ այդ պարագայում գողությունը չի դադարել: Կարեն Կարապետյանը հայտարարել է նաեւ, որ բարդ մեխանիզմներ են մշակելու, որ այդ «պրիմիտիվ գողությունը» չլինի:

Մի քիչ անհասկանալի է՝ պրիմիտիվի փոխարեն գողության բա՞րդ մեխանիզմներ են ներդրվելու, այսինքն՝ բա՞րդ գողություն է լինելու, որ հանրությունը գլխի չընկնի, թե՞ գողություն չի լինելու: Խնդիրը իսկապես սկզբունքային է, որովհետեւ եթե խոսք գողությունը կանխելու մասին է, թույլ չտալու մասին, ապա դրա լավագույն երաշխիքը կարող է լինել այն, որ գողերը պատասխան տան տեղի ունեցածի համար: Ընդ որում՝ ամենեւին պետք չէ, որ պետության հաշվին թռնողները հիմա էլ պետության հաշվին նստեն: Բացարձակապես հանրությանն ու պետությանը դա պետք չէ: Պետք է ընդամենը մեկ առ մեկ պարզել, ասենք վերջին մի քանի տարիներին ավիատոմսերի գնման վիճակագրությունը եւ հասկանալ, թե կոնկրետ որ դեպքում ինչքան հավելյալ գումար է գողացվել կամ մսխվել բյուջեից, որը կարող էր չլինել:

Ի վերջո, եթե Կարեն Կարապետյանը հանձն է առնում պատասխանատու կերպով հայտարարել, որ կա գողություն, ուրեմն նա փաստական ապացույցներ ունի դրա վերաբերյալ: Հակառակ դեպքում Կարապետյանն ինքը պետք է զրպարտության համար պատասխան տա: Եվ ուրեմն, կամ Կարեն Կարապետյանը թող պատասխան տա զրպարտության համար, կամ գողերը պետք է պատասխան տան գողության համար: Իսկ պատասխանը, կրկնում ենք, ամենեւին ազատազրկումը չէ: Պատասխանն այն կլինի, որ մեկ առ մեկ վեր հանվեն չարաշահումները կոնկրետ պաշտոնյաների մասով եւ պարզվի, հանգամանալից ուսումնասիրության եւ քննության արդյունքում վեր հանվի, թե ինչքանով է կողոպտվել, գողացվել բյուջեն այդ մասով, կոնկրետ ով է դրա համար պատասխանատու, եւ պետք է այդ մարդիկ փոխատուցեն բյուջեի կրած վնասները: Իսկ եթե ոչ, ապա պետք է արգելափակվեն նրանց անձնական հաշիվները, նրանց հարազատների հաշիվները, կալանք դրվի նրանց գույքի վրա:

Այսինքն՝ ԴԱՀԿ-ն իր ողջ պերճանքով պետք է զգալի լինի նրանց համար: Այլապես Հայաստանի դատարաններն ու ԴԱՀԿ-ն միայն ընդամենը հինգ հազար դրամի տուգանք չմուծած քաղաքացիների շնչին նստելու համար չեն: Պետությունից միլիոններ են գողանում ինչ որ մարդիկ, իսկ այդ կառույցները բռնում են ընդամենը մի քանի հազար դրամի տուգանք չմուծած շարքային քաղաքացիների օձիքից եւ ստիպում վճարել: Ահա, թե ում օձիքից պետք է բռնել, կամ պետք է գնալ ու պարզել, թե ում օձիքից է պետք բռնել, ու բռնել այդ օձիքից: Այ դա կլինի փոփոխություն, դա կլինի բարեփոխում:

Եվ կասկած չկա, որ այդ օձիքներից բռնելու դեպքում հասարակությունը մեկ մարդու նման կկանգնի բռնողների կողքին, ով էլ որ այն լինի, վարչապետը, թե իրավապահները: Այդպես, պարզ գողությունը միայն պարզ կառավարումով փոխարինելով է հնարավոր երկրում առաջ բերել փոփոխություններ եւ առաջացնել դրանց հանդեպ հասարակության այդքան կարեւոր վստահությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ