News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը պատրաստ է Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի արդյունավետ իրականացման համար աջակցել տարբեր կողմերի հետ համագործակցությանն ու շփումներին։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է «Սինհուա»–ն։

Դիվանագետի խոսքով՝  կլիմայի փոփոխության հարցը մարտահրավեր է ամբողջ մարդկության համար։ Լու Կանը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ամբողջ միջազգային հանրության համագործակցությունը։ Նա կարծում է, որ Փարիզի համաձայնագիրը թույլ է տվել սահմանել կլիմայի փոփոխությանն արձագանքելու հարցում հետագա գլոբալ համագործակցության ուղղությունը։

Լու Կանը հիշեցրել է, որ չինական կողմը վերջերս ՄԱԿ–ին է հանձնել Փարիզի համաձայնագրի վավերացման մասին փաստաթուղթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ