News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2014թ. հոկտեմբերի 3-ին մահացած հայտնաբերված 22-ամյա Ժորա Ավետիսյանին մահից առաջ ծեծելու մեջ մեղադրվող Հովհաննես Թադեւոսյանը դատապարտվեց 2 ամսվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության` Հովհաննես Թադեւոսյանը 2014թ. հոկտեմբերի 3-ին ժամը 19:30-ի սահմաններում Ռոբոտների գործարանի հարակից տարածքում ծեծի է ենթարկել նույն թաղամասի բնակիչ Ժորա Ավետիսյանին: Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Ժորայի մահը ծեծի հետ կապ չունի, այդ պատճառով էլ Հովհաննեսն ազատազրկվել է 2 ամսով:

Վճիռը, սակայն, Ավետիսյաններին չի բավարարում: Ծնողները շարունակում են պնդել, որ իրենց որդուն ծեծելով սպանել են մի խումբ անձինք:

«Այստեղ էլ մի քանի ամիս շարունակ տեւած քննության ընթացքում պարզվում է, թե որդիս չի մահացել ծեծի հետեւանքով, այլ ինքն ունեցել է մանկական հիվանդություն եւ մահացել է երակի տրաքելուց: Մեր որդին ոչ մի հիվանդություն չի ունեցել, մենք համապատասխան փաստաթղթերը վերցրել են: Ստացվում է` որդուս ծեծելով սպանում են, սակայն մեզ ասում են` հիվանդություն է ունեցել եւ դրանից է մահացել: Բայց ո՞նց կարող էր նման բան լինել: Սպանություն որակվելու փոխարեն որակվել է որպես ծեծ, այսինքն Հովհաննես Թադեւոսյանն ընդամենը մի անգամ ապտակել է, հետո Ժորան վատացել է, ընկել ու մահացել, այդքան բան»,- ավելի վաղ մեզ պատմել էր երիտասարդի հայրը` Հայկ Ավետիսյանը: http://news.am/arm/news/333206.html

Նշենք, որ Հովհաննես Թադեւոսյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումը եւ ազատազրկման փոխարեն գրավ կիրառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ