News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ի համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում ենՌուսաստանն ու Չինաստանը, իսկ Հյուսիսային Կորեան եւ Իրանը՝ ամենահավանականը: Այս մասին ԱՄՆ Սենատում հայտարարել է նախագահ Բարաք Օբամայի կողմից Ռազմավարական հրամանատարության ղեկավարի պաշտոնում առաջադրված ՌՕՈՒ գեներալ Ջոն Է. Հայթենը:

Եթե նրա թեկնածությունն արժանանա Սենատի հավանությանը, ապա Հայթենը, որն այժմ  գլխավորում է ԱՄՆ ՌՕՈՒ Տիեզերական հրամանատարությունը, կդառնա Ռազմավարական հրամանատարության ղեկավարը, որի ենթակայության տակ են միջուկային եւ տիեզերական ուժերը, նա նաեւ պատասխանատու է զանգվածային խոցման զենքի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ի տեսանկյունից Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, որից մի փոքր է հետ մնում Չինաստանը, իսկ առավել հավանական սպառնալիքը, որն ավելի մեծ անհագստություն է հարուցում, բխում է Հյուսիսային Կորեայից, նաեւ Իրանից»,- ասել է Հայթենը՝ ելույթ ունենալով Սենատի զինված ուժերի կոմիտեում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ