News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մոլդովայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանը (նստավայրը՝ Կիեւ):

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Ընդգծելով, որ երկու երկրներն ունեն միջպետական լավ հարաբերություններ՝ նախագահը կարեւորել է բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը, որի համար նա մեծապես կարեւորել է դիվանագիտական ներկայացուցչության ակտիվ աշխատանքը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր աշխատանքով նոր լիցք եւ լրացուցիչ խթան կհաղորդի հայ-մոլդովական հարաբերություններին եւ փոխգործակցությանը:

Ռուսլան Բոլբոչանը մեծ պատիվ եւ պատասխանատվություն է համարել դիվանագիտական առաքելության իրականացումը Հայաստանում եւ վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը, որպեսզի տեսանելի ապագայում փոխշահավետ բոլոր ոլորտներում առաջընթացը տեսանելի լինի: Դեսպան Բոլբոչանն այդ համատեքստում մեծ դեր է վերապահել տնտեսական հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:

Հանրապետության նախագահը կարեւորել է երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող եւ զգայուն հարցերում միմյանց շահերի հարգման վրա հիմնված համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ