Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը հրաման է ստորագրել հանրաքվեի կապակցութամբ ոստիկանությունը սեպտեմբերի 24-ից հատուկ ռեժիմի բերելու մասին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրի ոստիկանությունը սեպտեմբերի 24-ից մինչեւ 29-ը կաշխատի խստացված ռեժիմով:
Նշենք, որ սեպտեմբերի 26-ին հանրաքվե կսկսվի Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված: