News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միանում են Սերժ Թանկյանի նախաձեռնած Արդարության արշավին

Այս առնչությամ տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Ուրախ եմ «Ժառանգություն» կուսակցության անունից միանալ «Արդարություն Հայաստանում» արշավին, որի մեկնարկը տվեցին Սերժ Թանկյանը, Վահե Բերբերյանը, Ատոմ Էգոյանը եւ այլ մտավորականներ համայն աշխարհից:

Ի նշան համերաշխության այդ նախաձեռնությանը եւ հաշվի առնելով հանրապետության վերջին 25 տարվա իրողությունները, մենք իրավամբ հպարտանում ենք մեր հավաքական ձեռքբերումներով եւ շատ ավելին ենք ակնկալում գալիք սերունդների համար: Որպեսզի նրանք կարողանան ներդնել իրենց ստեղծագործական ողջ ներուժը եւ մեր պետությունը դարձնել ժամանակակից, մրցունակ ու շատ ասպարեզներում առաջատար: Դա թույլ կտա կերտելու բացառապես Նոր Հայաստան՝ ազատ ու արդար, ժողովրդավար ու ինքնիշխան, աշխարհի բոլոր հայերի միասնական ներգրավմամբ՝ իրավունքով ղեկավարվող ծաղկուն Հայրենիք:

Սա մեր սեփական ազգային ստուգատեսն է, որը պետք է անցնենք արժանապատվությամբ ու առաքինությամբ՝ ե՛ւ նրանց անունից, ովքեր կռվեցին ու ընկան, ե՛ւ հանուն նրանց, ովքեր ապրելու ու առաջնորդելու են վաղը»:

Նշենք, որ «Արդարության արշավ» անվանված հանձնագրում, մասնավորապես, ասված է.

«Արդարադատություն Հայաստանում 

Մենք, որպես Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայեր,հավաքականորեն հավատարիմ ենք Հայաստանում անհապախփոփոխության եւ արդարության գործին:

Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տէղի ունէցածցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցինմարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտխախտումների,

 Մենք ասում ենք ՈՉ՛

համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը,քաղաքական կողմնակալությանը, անհավասարիրավունքներին, արտագաղթին եւ ընտրակեղծիքներին, որոնքնպաստել են շարունակական անկարգություններին։

Մենք ասում ենք Այո՛

Բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքներիհիմնարար պահպանմանը եւ պաշտպանությանը, արդար եւթափանցիկ ընտրություններին ուղղակի

ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբհարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանությանհավասարազոր տարանջատմանը, ազատ մամուլին եւթշվառների պաշտպանությանը։

Մենք ասում ենք այո

շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին,Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիականներգրավվածության միջոցով:

Որպես հայերի համաշխարհային համայնք, մենքկցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդներըմարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն,կարեկցանք, արդյունավետություն եւ տեսլական մտածողություն, Հայաստանի ժողովրդի հրատապ եւակնկալվող կարիքները հոգալու համար եւ այդպիսովապահովել հավասար, արդար եւ կառուցողական ուղի դեպիիրական ժողովրդավարությունը որտեղ յուրաքանչյուր ձայնկարեւոր է:

«Արդարադատություն Հայաստանումը» դա մտահոգված հայերի համաշխարհային կոալիցիա է, ովքեր հավատում են Հայաստանի ժողովուրդի հետ համերաշխությանը եւ նրան որ անհրաժեշտ է ներկա լինելով հանդես գալ որպես ականատես եւ դիտորդ ազատ եւ արդար ընտրությունների, միեվնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը, այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային եւ ապագային։ Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որը արժանի է մեր ժողովրդի տոկունությանը ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները եւ բնավորությունը, Հայաստանը կարող է եւ պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության եւ հույսի երկիր, մի տարածաշրջանում որը հղի է քաոսով։ Այլընտրանքը անհավատալի է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ