Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, սեպտեմբերի 22-ին, ժամը 11-ին, Վարդանանց եւ Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 55-ամյա Արամայիս Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ին, նա թիվ 57 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: