News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն սեպտեմբերի 20-21-ին կայացած նիստում Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիայի խախտում է համարել Ադրբեջանի ՌԵԱԼ ընդդիմադիր շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին չազատելը:

Ինչպես հայտնում է contact.az-ը, քննարկելով Իլգար Մամեդովին ազատելու հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կատարելու Բաքվի մերժումը՝ Նախարարների կոմիտեն  որոշում է ընդունել: Որոշման մեջ նշված է, որ Մամեդովին չազատելը նշանակում է Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիայի 46.1 հոդվածի խախտում, որը պահանջում է ՄԻԵԴ որոշումների պարտադիր կատարում: Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել իր պարտականությունները կամավոր կատարել:

Այս որոշումը մեկնաբանելով՝ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը հայտարարել է, որ Նախարարների կոմիտեն առաջին անգամ է Ադրբեջանի հարցով հղում կատարում 46 հոդվածին: Այդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝  ՄԻԵԴ որոշման կատարումից խուսափող երկիրը կարող է պատժամիջոցների ենթարկվել: Այլ խոսքով՝ Նախարարների կոմիտեն հասկացնում է, որ ՄԻԵԴ որոշումը հետագայում եւս չկատարելու դեպքում Ադրբեջանի դեմ կարող են պատժամիջոցների կիրառել:

Հիշեցնենք, որ Մամեդովը կալանավորվել է 2013-ի հունվարին Իսմայիլի քաղաքում անկարգություններ կազմակերպելու կեղծ մեղադրանքով եւ դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ