News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ աջակցում է նոր գումարման Պետդումայի նախագահի պաշտոնի համար Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությանը` հավելելով, որ նրա նշանակումը պատգամավորների առանձնաշնորհն է, հայտնում է Ինտերֆաքսը: 

«Ես եւ Դմիտրի Անատոլեւիչն ամեն դեպքում կխնդրենք, որ  «Եդինայա Ռոսիյան» աջակցի Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդինի թեկնածությանը», - հայտնել է Պուտինը: Նա հույս է հայտնել, որ Վոլոդինի փորձը նրան թույլ կտա ապահովել Դումայի նորմալ աշխատանքը, եթե պատգամավորները հավանություն տան խորհրդարանի ստորին պալատի նախագահի պաշտոնում նրա թեկնածությանը:  

Պուտինը հանդիպմանը ներկա անձանց դիմել է` խնդրելով համերաշխորեն արձագանքել Վոլոդինի թեկնածության առաջարկին, որը ներկայումս ՌԴ նախագահի աշխատակազմի պետի առաջին տեղակալն է: 

«Եդինայա Ռոսիյայի» Գերագույն Խորհրդի անդամ Վլադիմիր Վասիլեւն աջակցել է ՌԴ նախագահի առաջարկին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ