News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Էջմիածնում ընտրությունների հետաձգման համար իրավական հիմքեր չեն եղել։ Այս մասին սեպտեմբերի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Անդրադառնալով քաղաքապետի ընտրության նախօրեին Էջմիածնում գրանցված միջադեպին՝ Մուկուչյանը նշեց, որ ընտրական հանձնաժողովները, ինչպես կենտրոնական, այնպես էլ տարածքային, կարող են իրականացնել բացառապես այնպիսի գործողություններ, որոնք նախատեսվում են Ընտրական օրենսգրքով։ «Ընտրական օրենսգրքում ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ չկա ոչ մի իրավական դրույթ, որը ընտրական հանձնաժողովին հնարավորություն կտար չեղարկել, դադարեցնել կամ տեղափոխել ընտրությունները այս կամ այն հիմքով»,– ընդգծել է Տիգրան Մուկուչյանը։

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ Արշալույս գյուղի բնակիչ Արամ Գրիգորյանից հաղորդում է ստացվել, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի գերեզմանատան հատվածում, «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահից ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ նրա եղբայր Արման Գրիգորյանը, ապա դիմել փախուստի: Ըստ հաղորդման՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղից արձակվել են կրակոցները, գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը։

Դիմումատուն նաեւ հայտնել է, որ հետապնդել են «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենային, որին միացել է նաեւ Ա.Գրիգորյանի վարած «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենան, հարվածել «Վազ 21-06» ավտոմեքենային, կանգնեցրել, սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ վերցրել են  ատրճանակը, որով կրակոց է արձակվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Թումանյանն ու նրա աջակիցը հոսպիտալացվել են։ Բժիշկների խոսքով՝ Թումանյանն ի վիճակի չէ ցուցմունք տալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ