News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 23-ին, շարունակվեց «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատաքննությունը:

Դատարանն այսօր շարունակեց ընթերցել գործով վկաների նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջիններս չեն ներկայացել դատարան:

Մասնավորապես, վկաներից Նարեկ Հովսեփյանը, որն այդ ժամանակ աշխատում էր Երեմյան եղբայրներին պատկանող «Զովք» սուպերմարկետում որպես բանվոր, պատմել է, որ դեպքի օրն ինքն է եղբայրներին պատկանող տաքսի ծառայությունից ամբաստանյալներին մեքենայով տեղափոխել Նորք Մարաշ: Վկայի խոսքով` ամբաստանյալներից միայն «Գաստիկին» չի ճանաչել, մյուսների հետ նախկինում ծանոթացել է Երեմյան եղբայրների միջոցով:

Հաջորդը դատարանն ընթերցեց Սուրեն Երեմյանի ցուցմունքը: Վերջինս սկզբում եղել է որպես կասկածյալ, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ: Օրեր անց նա դարձել է մեղադրյալ եւ ցուցմունք տվել: Սուրեն Երեմյանը նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ իրեն մեղսագրված արարքն ինքը չի կատարել:

«Ոչ մեկին չեմ պարտակել: Ծգլին, Տլեին եւ Գաստիկին անձամբ չեմ ճանաչում, ոչ մեկի հետ շփում չեմ ունեցել, ոչ մի տեսաձայնագրություն չեմ ջնջել, կամ չեմ ասել, որ ուրիշ մեկը ջնջի դա: Իսկ Սարգիս Գրիգորյանի հետ ծանոթացել եմ մոտ երկու տարի առաջ, չեմ էլ իմացել, թե ով է: Մյուս երկուսին անձամբ չեմ ճանաչում, միայն մականուններով գիտեմ, որ նման մարդիկ կան»,- ասել է Սուրեն Երեմյանը:

Սուրեն Երեմյանը պնդել է, որ դեպքի օրը ամբաստանյալներից ոչ մեկին չի տեսել:

Նշենք, որ Սուրեն Երեմյանը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է: Երեմյանները գործարարներ են:

Դատական նիստը շարունակվում է:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ 2015թ.  մարտի 4-ին, ժամը 13:59-ին, ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել էին։ Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն էր, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ