News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու եւ կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ձերբակալվել են ճանապարհային ոստիկանության ծառայողներ Դ. Ա.-ն եւ Գ. Տ.-ն: Վերջիններս կասկածվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2016թ. հունիսի 21-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Մովսես Մ.-ն վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չ.-ին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում ՀՀ ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժնում կազմակերպել վարորդական վկայականի ստացումը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Մովսես Մ.-ն հիշյալ գումարը փոխանցել է Ժորա Չ.-ին, ով նույն պահին իր մոտ է հրավիրել ծանոթ Աշոտ Խ.-ին, եւ միասին գնացել են ՀՀ ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժին: Այնտեղ Մովսես Մ.-ն տեսական քննության ընթացքում առանց հարցերին պատասխանելու գնահատվել է դրական: Ավտոմեքենա վարելու գործնական քննության ընթացքում այն ընդունող ոստիկանության ծառայողը համոզվելով, որ Մովսես Մ.-ն չի տիրապետում վարելու հմտություններին, ընդհատել է քննությունը: Կարճ ժամանակ անց, ոստիկանության նույն ծառայողը Մովսես Մ.-ի հետ կրկին նստել է ավտոմեքենան եւ այս անգամ արդեն ընդունել գործնական քննությունը: Չնայած նրան, որ վերջինս ավտոմեքենան կրկին վարել է խախտումներով, ոստիկանության ծառայողը զգուշացրել է, որ քննությանն ականատես անձանց հետաքրքրվելու դեպքում նրանց հայտնի, թե, իբր, ստացել է բացասական գնահատական:

Վերը նշված պայմաններում Մովսես Մ.-ն գնահատվել է դրական ու նույն օրը ստացել վարորդական վկայական:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել Ժորա Չ.-ին եւ Աշոտ Խ.-ին՝ պաշտոնատար անձանց կաշառքի միջնորդություն կատարելու համար: Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ