News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական գինու եւ գաթայի փառատոների օրերին շրջակայքում տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա հյուրանոցները լեփ-լեցուն են: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողներին ասել է Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ ավանդական խոհանոցի փառատոները ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների են գրավում ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Դա գաթայի փառատոնն է Խաչիկ գյուղում, դոլմայինը՝ Սարդարապատ գյուղում, խորովածինը՝ Ախթալա քաղաքում եւ ամենահայտնին՝ գինու փառատոնը՝ Ռինդ եւ Արենի գյուղերում (արդեն 8-րդ անգամ է անցկացվում):

Ապրեսյանը նշել է, որ տուրօպերատորները նախապես ուղեգրերի մեջ են ներառում փառատոների վայրերում կանգառները, եթե երթուղին մոտերքով է անցնում: Օրինակ՝ սեպտեմբերին Նորավանք կամ Գորիս ժամանող զբոսաշրջիկները պարտադիր այցելում են Արենի, եւ գյուղերում հյուրատներ են ստեղծվում, որոնց բնակիչները գյուղատնտեսական աշխատանքների համար եկամուտ են ստանում: Ըստ որում՝ նրանք հյուրեր են ընդունում նաեւ այլ ժամանակ: Դե իսկ փառատոների օրերին ազատ սենյակ ոչ մի տեղ չես գտնի՝ գրեթե մինչեւ Գորիս»,- հավաստիացրել է պաշտոնյան՝ ակնհայտորեն արձագանքելով վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը, որն իր դժգոհությունն էր հայտնել, որ Հայաստանը տուրիզմի զարգացման տեմպերով զգալիորեն հետ է մնում հարեւան Վրաստանից, չնայած զարգացման համար մեծ պոտենցիալ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ