News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Օքլահոմա նահանգի Թալսա քաղաքի ոտիկանության աշխատակցուհուն, որը գնդակահարել է անզեն աֆրոամերիկացուն, առաջին աստիճանի չկանխամտածված սպանության մեղադրանք է առաջադրվել: Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտնել է Lenta-ն՝ վկայակոչելով The Guardian-ին: Պարբերականին դատախազությունից ասել են, որ Բեթի Շելբիին կալանավորելու օրդերն արդեն տրվել է:

Կինը հայտարարել է, որ 40-ամյա Թերենս Քրաթչերը, որը կանգնած էր իր խափանված մեքենայի կողքին, «չի ենթարկվել իր հրամանին, ինչ-որ բան է փնթփնթացել քթի տակ», եւ ինքը կրակ է բացել, երբ նա ձեռքը մտցրել է մեքենայի պատուհանից ներս, փոխանցում է BBC News-ը: Մեղադրյալի փաստաբանի խոսքով՝ սեւամորթ տղամարդը սինթետիկ թմրանյութի ազդեցության տակ էր, որի հետքերը հետո հայտնաբերվել են նրա մեքենայի մեջ:

Քրաթչերի հարազատները պնդում են, որ մեքենայի պատուհանը փակ էր: Ըստ որում՝ սպանությունից հետո ոստիկանության հրապարակած  տեսագրություններում երեւում է, որ տղամարդը կատարել է ոստիկանի հրամանը, իսկ երբ նրա վրա կրակել են, նա կանգնած էր վեր բարձրացրած ձեռքերով:

Առաջին աստիճանի դիտավորյալ սպանության համար Բեթի Շելբիին սպառնում է 4 տարվա ազատազրկում:

Տղամարդու սպանությունը Թասլայում բողոքի ակցիաների տեղիք է տվել, սակայն դրանք բոլորը խաղաղ ընթացք են ունեել:

Թերենս Քրաթչերը գնդակահարվել է սեպտեմբերի 19-ին իր մեքենայի կողքին: Իրավապահների խոսքով՝ ոստիանությունը հեռախոսային ահազանգ է ստացել, որով հայտնվում էր, որ ճանապարհի մեջտեղում ջիփ է կանգնած, որի վարորդն իրեն բավական տարօրինակ է պահում: «Իձ թվում է՝ նա ինչ-որ բան է ծխում»,- ասել է զանգահարողը: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները տղամարդուն խնդրել են փաստաթղթեր ներկայացնել: Երբ նա մեքենային է մոտեցել, իր գործընկեր Բեթիի Շելբին նրան վնասազերծել է էլեկտրաշոկերի միջոցով, որից հետո կինն ինքն է կրակել նրա վրա: Տեղական ոստիկանության պետ Չաք Ջորդանը հայտարարել է, որ զոհվածի մոտ զենք չի եղել: Քրաթչերի մեքենայի մեջ եւս զենք չի հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ