News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ստաֆֆորդշիրյան բուլտելյեր Ֆրեյան, որին անվանում են աշխարհի ամենամիայնակ շունը, նկարահանվել է «Տրանսֆորմերների հինգերորդ դրվագում՝ Էնթոնի Հոփկինսի հետ: Նկարահանումների վայրից տեսագրությունը Paramount Pictures ընկերությունը հրապարակել է YouTube կայքում, հայտնում է Gazeta–ն:

Ֆրեյան վեց ամսականում էր հայտնվել Լիվերփուլի կենդանիների ապաստանում: Ընդհանուր առմամբ նրանից 18 հազար անգամ հրաժարվել են: Շունը դարձել է լրատվամիջոցների հերոսուհին ու գրավել ռեժիսոր Մայքլ Բեյի ուշադրությունը: Նա որոշել է Ֆրեյեին եւս մեկ դեր տալ նոր «Տրասնֆորմերներում ու խոստացել է, որ եթե տերյերի համար տեր չգտնեն՝ ինքը կվերցնի շանը:

Ֆիլմի նկարահանումները Մեծ Բրիտանիայում են անցնում: Ֆրեյան մասնակցում է Հոփկինսի հետ տեսարաններում: Կշարունակվի արդյոք նրա մասնակցությունը ֆիլմի հետագա նկարահանումներին՝ դեռ չեն ճշգրտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ