News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ես պետական պաշտոնյա եմ եւ կաշխատեմ այնտեղ, որտեղ ինձ կնշանակեն:  Այդ մասին սեպտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության  Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` պատասխանելով Էկոնոմիկայի նախարարության հայտարարված վերակազմավորման եւ զբոսաշրջության ոլորտը վերջինիս իրավասությունից հանելու մասին հարցին: 

Այն հարցին, թե արդյոք իրեն տեսնում է հնարավոր նոր կոմիտեի ղեկավարի պաշտոնում, Ապրեսյանը պատասխանել է.   «Ես պետական պաշտոնյա եմ եւ կաշխատեմ այնտեղ, որտեղ ինձ կնշանակեն: Իմ գործն իմ գիտելիքները եւ փորձը երկրում տնտեսությանը ծառայեցնելն է»:

Ավելի վաղ սեպտեմբերի 22-ին կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ զբոսշրջության ոլորտը կարող է հանվել Էկոնոմիկայի նախարարության իրավասությունից եւ կազմավորվել որպես կառավարությանը կից առանձին պետական կոմիտե: Զբոսաշրջության համակարգմանը, հավելել է Կարապետյանը, պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել` հաշվի առնելով, որ Հայաստանը զբոսաշրջային այցելությունների առումով մեծապես հետ է մնում հարեւան Վրաստանից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ