News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին Երեւանում դանակահարված Հարութ Գալստյանի (Կոնդեցի Հարութի) սպանության վերաբերյալ:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 23:30-ի սահմանում «Արամյանց» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Չկալովի փողոցում ապրող 41-ամյա Հարություն Գալստյանը տեղափոխվել է իրենց մոտ: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին կրծքավանդակի ծակած վերք: Գալստյանը հիվանդանոց հասնելուց րոպեներ հետո մահացել էր:

Պարզվել է, որ դանակահարվելուց հետո Հարություն Գալստյանը Պարոնյան փողոցով միայնակ քայլել է «Արամյանց» բժշկական կենտրոն: Հասել էր հիվանդանոց եւ գիտակցությունը կորցրել:

Պարզվել է նաեւ, որ դեպքից մի քանի րոպե առաջ նա մի քանի հոգու հետ եղել էր ընկերոջ տանը՝ որդու զորացրման առիթով:

Նախնական տվյալներով՝ նրանք խմել էին: Հարություն Գալստյանը ընկերոջ տնից մի քանի րոպեով դուրս էր եկել: Ներկաներից մեկը նկատելով, որ ուշանում է՝ ինքն էլ էր դուրս եկել: Հանդիպելով փողոցում, նրանք վիճել էին, որն ավարտվել էր Հարություն Գալստյանի դանակահարությամբ:

Պարզվել է՝ դանակահարողը Երեւանի բնակիչ Արտակ Հովհաննիսյանն է. նրա նկատմամաբ հայտարարվել էր հետախուզում: Արտակ Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն եւ կալանավորվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ