News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ Իրանը որեւէ համաձայնության չեն եկել Վիեննայում նավթի շուկայի շուրջ երկօրյա բանակցությունների ընթացքում, որը նրանք որոշել էին անցկացնել Ալժիրում ՕՊԵԿ երկրների հանդիպման նախաշեմին: Այս մասին հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներին:

Գործակալության տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի  ՕՊԵԿ պատվիրակություններ ուրբաթ օրն արդեն ավարտել են բանակցությունները:

Աղբյուրների տեղեկություններով՝ Էր Ռիյադը Թեհրանին հայտնել է, որ պատրաստ է կրճատել նավթի արդյունահանման մակարդակը: Սակայն այդ դեպքում Իրանը պետք է իր արդյունահանման ծավալը սառեցնի ընթացիկ մակարդակի վրա՝ օրական 3,6 մլն բարել: Նշվում է, որ Վիեննայում հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ այլ առաջարկներ, սակայն այդպես էլ համաձայնության չեն եկել

Հաջորդ շաբաթ Ալժիրում տեղի կունենա միջազգային էներգետիկ ֆորում, որի շրջանակներում ՕՊԵԿ-ը պլանավորում է ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել: Ինչպես ակնկալվում է, հանդիպմանը ՕՊԵԿ երկրների եւ նավթ արդյունահանող մյուս երկրների միջեւ կվերականգնվեն բանակցությունները նավթի արդյունահանման մակարդակի սառեցման շուրջ:

Գարնանը Դոհայում նույն հարցի շուրջ բանակցություններն անարդյունք էին ավարտվել, նաեւ ՕՊԵԿ ներսում առկա տարաձայնությունների եւ առաջին հերթին այս երկու երկրների դիրքորոշումների պատճառով:

Երբ Իրանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը, դա բացատրել էր հումքի արտադրության մինչպատժամիջոցային մակարդակին հասնելու եւ միայն դրանից հետո սառեցման հարցը քննարկելու ցանկությամբ: Միեւնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան ամենավերջին պահին հայտարարել էր, որ Իրանը պետք է մասնակցի հանդիպմանը, եւ համաձայնությունը պետք է ներառի նաեւ Իրանի պարտավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ