News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության նախարարությունը լուծարելով եւ դրա փոխարեն Ճարտարապետության եւ մշակութային արժեքների պաշտպանության պետկոմիտե ստեղծելով՝ գերատեսչության գործունեությունը չի փոխվի: NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 22-ին՝ Կառավարության նիստի ժամանակ արված  հայտարարությանը՝ Ճարտարապետության եւ մշակութային արժեքների պաշտպանության պետկոմիտե ստեղծելու մասին. «Անվան հետ գործունեությունը որեւէ կապ չունի՝ նախարարություն կկոչվի, թե կոմիտե կկոչվի, ոչ մի կապ չունի, գործունեությունն է կարեւոր¦:

Ճարտարապետն անդրադառնալով մշակութային արժեքների պահպանման լիազորությունը ստեղծվելիք Ճարտարապետության պետկոմիտեին հանձնելուն, նշեց, որայդ քայլը դրական է գնահատում:

«Տեղյակ եմ, որ ՀՀ մշակույթի նախարարը անհամաձայանություն է  հայտնել սրա հետ կապված, բայց սրա մեջ ավելի դրական բան եմ տենսում, չեմ կարծում, որ ամեն ինչ իդեալական է,  բայց ակնհայտ է, որ ցանկություն կա վերանայել  սխալները»,-ասաց Սաշուր Քալաշյանը:

Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Ճարտարապետության պետկոմիտեն ղեկավարելու թեման առայժմ չի քննարկվել եւ չեն կարող մանրամասներ հաղորդել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 22-ին՝ Կառավարության նիստի ժամանակ, Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀՀ Քաղաքաշինության նախարարությունն առաջարկվում է լուծարել: Դրա փոխարեն կստեղծվի Ճարտարապետության եւ մշակութային արժեքների պաշտպանության պետկոմիտե:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ