News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժամանակի մեջ ճամփորդությունները անհնար են, քանի որ Տիեզերքը ընդլայնվում է: Նման ենթադրություններ են արել Բերքլիի համալսարանի ֆիզիկոսները: Այս ենթադրությունը ի սկզբանե առաջ էր քաշել Ռիչարս Մյոլերը, որը մասնագիտանում է տիեզերագիտության հարցերում, հայտնում է Planet-today–ը:

Ժամանակն այնպես է կառուցված, որ այն միայն առաջ է շարժվում՝ գծով: Դրա համար էլ այն անհնար է հետ շրջել: Նման անհնարության պատճառը կարող է լինել Տիեզերքի ընդլայնումը, որը շատ վաղուց է սկիզբ առել՝ 13.8 մլրդ տարի առաջ:

Խոսքը ոչ թե Տիեզերքի օբյեկտների իրարից հեռանալու՝ այլ այն մասին է, որ տարածությունն ու ժամանակը ընդլայնվում են: Մինչեւ «ներկա» պահը տարածությունը մեծանում է: Որպեսզի մարդը կարողանա հասնի անցյալին կամ ապագային, նա պետք է նեղացնի կամ էլ ընդլայնի Տիեզերքը:

Բերքլիից պրոֆեսորի ենթադրությունը կարող էր հերքել Արթուր Էդդինգթոնի հիպոթեզը: Էդդինգթոնը գրեթե 100 տարի առաջ է ենթադրել, որ ժամանակը շարժվում է էնտրոպիայի ավելացման կողմը: Բայց Ռիչարդ Մյուլլերը հակառակն է կարծում՝ որ մարդը նվազեցնում է այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ