News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ վիկինգները ընտանի կատուներ էին պահում: Դա են հաստատում մի կենդանու մնացորդներ, որոնք հայտնաբերվել են Գերմանիայում ու ամենայն հավանականությամբ Ք.հ 8-9-րդ դարերից են պահպանվել: Վերլուծելով ԴՆԹ-ն՝ գենետիկները որոշել են, որ վիկինգների կատուները սերել են հին Եգիպտոսից, որտեղից էլ հենց տարածվել են աշխարհով մեկ, գրում է Phys.org–ը:

Հետազոտողները վերծանել են 15 հազար տարի առաջվանից մինչեւ 18–րդ դարը ժամանակահատվածում ապրող 200 կատուների գենոմները: Անալիզի համար վերցվել է միտոհոնդրիաների ԴՆԹ-ն: Արդյունքները ցույց են տվել, որ հին ժամանակներում կենդանիների միգրացիայի երկու ալիք է եղել: Առաջինը՝ գյուղատնտեսության զարգացման ժամանակ, իսկ երկրորդը Հին Եգիպտոսում կատուներին ընտելացումից հետո:

Գենետիկները ենթադրում են, որ առաջին ալիքը կրծողների քանակի ավելացման պատճառով է սկսվել, որոնք վնասում էին հացահատիկի պահուստներին: Գիտնականները հանգել են այդ եզրակացության Մերձավոր արեւելքում ապրող կատուների միջեւ ազգակցական կապերը հայտնաբերելու պատճառով: Երկրորդ ալիքի պատճառը եղել է մարդկանց միգրացիան Եգիպտոսից (որտեղ կատուները սուրբ կենդանիներ էին համարվում) Աֆրիկայի ու Եվրասիայի մյուս ռեգիոններ:

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը առաջինը կդառնա ընտելացված կատուներին նվիրված աշխատանքների շարքում, քանի որ կատուների մասին ավելի քիչ բան է հայտնի, քան շների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ