News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը հայտնել է, որ պատրաստ է Թուրքիա վերադառնալ, եթե Վաշինգթոնը որոշի բավարարել իրեն արտահանձնելու մասին Անկարայի հարցումը: Այս մասին նա պատմել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է Lenta–ն:

«Եթե ԱՄՆ-ն հաստատական պատասխան տա, ես կմեկնեմ՝ խնդիր չէ»,- ասել է կրոնական գործիչը, նշելով միաժամանակ, որ այդ դեպքում «ինքը կենթարկվի Թուրքիայի իշխանությունների հետապնդումներին ու Աստծու առաջ կկանգնի որպես մի մարդ, որն արդեն քավել է իր մեղքերը»:

ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը, որին Անկարան մեղադրում է երկրում պետհեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: «Եթե մեղադրանքները հաստատվեն, ես կանեմ այն,ինչ նրանք ուզում են: Սակայն նրանք առայժմ ոչ մի որոշակի ապացույց չեն ներկայացրել»,- նշել է նա:

Քարոզիչը նաեւ Անկարային մեղադրում է այն բանի մեջ, որ նա ապստամբությունն օգտագործել է որպես պատրվակ իր կողմից ղեկավարվող «Հիզմեթ» շարժումը հետապնդելու համար: «Դա նախապես ծրագրված էր»,- ամփոփել է Գյուլենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ