News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պակիստանի Չերատ ռազմական պոլիգոնում, որն Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա է, սկսվում են «Բարեկամություն-2016» ռուս-պակիստանյան մարտավարական զորավարժությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը:   

Նշվում է, որ Ռուսաստանի եւ Պակիստանի զինված ստորաբաժանումների համատեղ զորավարժություններ առաջին անգամ են իրականացվում:  Հաղորդվում է, որ  «դրանք ուղղված են երկու երկրի ռազմական համագործակցության ամրապնդմանը եւ զարգացմանը»: Ռուսական կողմից զորավարժություններում գործարկվել է Հարավային ռազմական օկրուգի լեռնային մոտոհրաձգային բրիգադի 70 զինծառայող: Զորավարժությունները կընթանան սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ