News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով բոլոր պետություններին կոչ է արել անհապաղ միանալ Միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման պայմանագրին: ԱԽ անդամները հատուկ ուղերձով դիմել են այն 8 երկրներին, որոնցից է կախված պայմանագրի ուժի մեջ մտնելը:

Ներկայումս Միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման պայմանագիրը ստորագրել են 183 երկրներ, 164 երկրներ պայմանագիրը վավերացրել են: Սակայն պայմանագրի ուժի մտնելու համար անհրաժեշտ է, որ այն վավերացնեն միջուկային պոտենցիալ տնօրինող եւս 44 երկրները: «44-ի ցուցակից» առայժմ դա արել են 36 երկրներ: Այժմ դա պետք է անեն մյուս 8 երկրները՝ Չինաստանը, ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը եւ Հյուսիսային Կորեան:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հանդես է եկել պայմանագրի արագ ուժի մեջ մտնելու օգտին: Իրենց բանաձեւում ԱԽ անդամները բոլոր երկրներին խորհուրդ են տվել զերծ մնալ միջուկային զենքի փորձարկումների պայթյուններ կամ այլ բնույթի միջուկային պայթյուններ իրականացնելուց:

ԱԽ անդամները հիշեցրել են, որ միջուկային զենք ունեցող 5 երկրները (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) այդպիսի սպառազինություն չունեցող երկրներին անվտանգության երաշխիքներ են տվել: Այսօր ԱԽ-ն հաստատել է, որ այդպիսի երաշխիքները ամրապնդում են միջուկային զենքի չտարածման ռեժիմը:

ԱԽ անդամները նշել են Միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման պայմանագրի Ժամանակավոր տեխնիկական քարտուղարության արդյունավետ աշխատանքի մասին, մասնավորապես՝ սեյսմիկ դիտարկումներ անցկացնելու համար նրա հնարավորությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Ամենաշատ