News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կազմակերպությունների կոչ է արել առավել ակտիվորեն նպաստել սառեցված հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին նա հայտարարել է ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանի շրջանակներում ընթացող համընդհանուր քաղաքականության բանավեճի ընթացքում:

Նա ողջունել է այն փաստը, որ ՄԱԿ ԳՎ օրակարգում ներառվել է ՎՈւԱՄ տարածքում, որի մեջ մտնում են Վրաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը եւ Մոլդովան, «սառեցված» հակամարտությունների կետը, որոնցից շատերը, նրա խոսքով, արդեն 25 տարի են ձգվում, օրինակ՝ Մոլդովայում, եւ շարունակում են բացասական ազդեցություն ունենալ ՎՈւԱՄ երկրների քաղաքական իրավիճակի եւ միլիոնավոր մարդկանց կյանքի վրա: Մոլդովայի վարչապետը նշել է, որ Մոլդովայի իշխանությունները պատրաստ են Մերձդնեստրի հակամարտության հարցով խաղաղ համաձայնագիր կնքելուն՝ այդ տարածաշրջանին հատուկ իրավաբանական կարգավիճակ տալու դեպքում, սակայն Մոլդովայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակում:

«Այդուհանդերձ, ցանկացած բանակցություն հաջողություն կունենա միայն այն դեպքում, եթե առկա է շահագրգիռ բոլոր կողմերի քաղաքական կամքը»,- հավելել է նա: Նրա խոսքով՝ Մոլդովայում ռուսական ռազմական զորակազմի առկայությունը, առանց Քիշնեւի համապատասխան համաձայնության, «բացասական ազդեցություն է ունենում տարածաշրջանի քաղաքական իրավիճակի եւ անվտանգության վրա» եւ հակասում է երկրի Սահմանադրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ