News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միջազգային վարկանիշային  Moody's գործակալությունը մեկ աստիճանով իջեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը` «Ваа3»  մակարդակից մինչեւ «Ba1» մակարդակի, հայտնում է BBC-ն:  

Ի տարբերություն նախորդի, «Ва1» մակարդակը շահարկային է համարվում եւ ֆինանսիստների շրջանում ընդունված մասնագիտական բառապաշարով անվանվում է    «աղբային»: Գործակալությունն իր որոշումը բացատրում է Թուրքիայի ներսում անհանգիստ քաղաքական իրավիճակի պայմաններում արտաքին փոխառությունների պահանջմունքով պայմանավորված բարձր ռիսկերով: 

Moody's-ի վերլուծաբանների կարծիքով, հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձին թուրքական կառավարության հակազդեցությունը նշանակում է, որ ակնկալվող բարեփոխումները հետաձգվում են եւ սկզբունքորեն կասկածի է առնվում այդ երկրում օրենքի գերակայությունը: 

Բացասական գործոնների թվում գործակալությունը նաեւ նշում է երկրի ներսում բռնության հաճախացած դեպքերը եւ Թուրքիայի դեմ ռուսաստանյան պատժամիջոցների հետեւանքները: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ