Սեպտեմբերի 23-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 1058 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 7.73 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 153 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ եւ փամփուշտի 2 շղթա:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 3 հետախուզվող: