News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանւր իրավասության դատարանում այս պահին քննվում է «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների խափանման միջոց կալանքի երկարացման վերաբերյալ միջնորդությունները: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ  քիչ առաջ վատացել էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի առողջական վիճակը եւ նրա համար «Շտապօգնություն» էին կանչել:

Դատարանի դիմաց են հավաքվել «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատները, աջակիցները: Նրանք իրենց հետ բերել են «Սասնա ծռեր» գրությմաբ պաստառներ,  դատարանի դիմաց վանկարկում են «Սասնա ծռեր» խմբի անդամների անունները, «Մենք Սասնա ծուռ ենք»:

Այս պահին քրեակատարողական հիմնարկներից դատարան են տեղափոխվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Տիգրան Սարգսյանը, Էդուրադ Սողոմոնյանը, Արայիկ Հակոբյանը:

Նշենք, որ այսօր դատարանը քննելու է «Սասնա ծռեր» խմբի անդամներ  Արեգ Կյուրեղյանի, Արամ Մանուկյանի, Էդգար Գրիգորյանի, Էդուարդ Սողոմոնյանի, Արթուր Սարգսյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Հովհաննես Վարդանյանի եւ Վարդան Գերավետյանի կալանքի երկարացման միջնորդությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ