Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել , որ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում արջը հոշոտել է մեկ խոյ եւ վնասել է մյուսին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ գիշերը արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 15 տանը հարակից գոմ, հոշոտել է 1 ոչխար, վնասել երեքին եւ իր հետ տարել 1 խոյ: