News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հիտլերի կամակատարները գերմարդիկ չէին: Նման եզրահանգում կարելի է անել լրագրող Նորման Օլերի «Տոտալ թմրահաճույք» գրքից, որտեղ ցույց է տրվում, որ 1933 թվականից սկսած` Գերմանիան մետամֆետամինի ազդեցության տակ է եղել», - հայտնում է Ինոպրեսսան:

1940 թվականի նոյեմբերի 13-ին միլանյան Il Corriere della Sera թերթը համեստորեն հիշատակել է «քաջության դեղահաբերը», որոնք կարող էին մեծ չափաբաժիններով բաժանվել գերմանական բանակի զինվորներին եւ նրանց օգնել Ֆրանսիայում աներեւակայելիորեն արդյունավետ բլիցկրիգ իրականացնել, հայտնում է թերթը:   

«Ի տարբերություն Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի, որոնք իրենց տարածքում կակաչի դաշտեր ունեին օպիումի պատրաստման համար, Գերմանիան  1919 թվականից ի վեր գաղութներ չուներ: Արհեստական դրախտի ստեղծման համար նա հենվում էր քիմիայի վրա: Վտանգավոր կողմնակի հետեւանքներ ունեցող «Պերվիտինը», որը թողարկվում էր  Temmler-ի ձեռնարկություններում, դարձել է հենց այն «քաջության դեղահաբը», որը տարածվում էր ամբողջ բնակչության շրջանում, սկսած զինվորականներից եւ վերջացրած ուսանողներով եւ բանվորներով եւ որը բացատրում է գերմանացի գեներալների աներեւակայելի քաջությունը 1940 թվականի մայիսին, - ասված է հոդվածում:

«Նրանք «սպիդների» տակ էին, ինչպես եւ այն զինվորները, որոնց ղեկավարությունը  35 մլն չափաբաժին էր տվել»:

Այսպիսով` նացիստ «հերոսները», որոնք ի վիճակի էին երկու օր արթուն մնալ, նիցշեական գերմարդիկ չէին, այլ թմրամոլներ: Բայց կողմնակի հետեւանքների համար ստիպված են լինում թանկ վճարել: Հայտնի է, որ ամեն ինչ հակառակ կողմն ունի: Որոշ սպաների կողմից տեսողության կորուստը նախ Ռուսաստանում, իսկ հետո Արեւմտյան ճակատում, Հիտլերի եւ Գերինգի խելագարությունը, Էռնստ Ուդետի ինքնասպանությունը, գուցե դրա համար մեղավոր էր «բեդ թրի՞պը», հարց է տալիս թերթը:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ