Հրեական ծայրահեղ աջ կազմակերպության առաջնորդ Բենցի Գոփշթեյնը կալանավորվել է, երբ փորձել է Երուսաղեմում արվեստի փառատոնի ժամանակ խափանել հայկական եկեղեցական երգչախմբի համերգը:
Գոփշթեյնը եւ «Լեհավա» ծայրահեղ աջ կազմակերպության մեկ այլ անդամ կալանավորվել են հինգշաբթի երեկոյան, երբ հրաժարվել են կատարել ոստիկանության հրամանը, հայտնում է Times of Israel-ը:
Haaretz-ի տեղեկություններով՝ Երուսաղեմում հայկական երգչախմբի ելույթի ժամանակ նրանք սկսել են բղավել՝ «Հրեաներին սպանողներ» եւ «Վերադարձեք Սիրիա»:
«Լեհավա» կազմակերպությունը հանդես է գալիս հրեաների ձուլման դեմ՝ ընդդիմանալով հրեաների եւ այլազգիների միջեւ ցանկացած անձնական կամ ֆինանսական հարաբերության: Նրանք նաեւ դեմ են Իսրայելում քրիստոնյաների ներկայությանը: