News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում Ռուսաստան ուղեւորության ընթացքում հյուրանոցում գաղտնի փաստաթուղթ է մոռացել, հայտնում է  ABC News հեռուստաալիքը` վկայակոչելով ՀԴԲ-ի զեկույցը, որը նվիրված է գաղտնի փաստաթղթերին նրա անփույթ վերաբերմունքին: 

Հրապարակված նյութերի համաձայն, Քլինթոնի օգնականներից մեկը այն հյուրանոց, որտեղ կանգ էր առել պետքարտուղարը, բերել է պայուսակ, որում գաղտնի տեղեկատվական գրքույկ կար: Երբ Քլինթոնն ու իր օգնականը լքել են համարը, այնտեղ թողնված փաստաթուղթը հայտնաբերել են դիվանագիտական անվտանգության աշխատակիցները, հայտնում է  Lenta-ն: 

Կանոնների համաձայն, ամեն դեպքում չի կարելի փաստաթուղթ տանել հյուրանոցային համար, նշում է ՀԴԲ-ն: 

2015 թվականի մարտին Քլինթոնի էլեկտրոնային փոստի հետ կապված սկանդալ է բռնկվել: Պարզվել է, որ պետքարտուղարի պաշտոնում նա գործնական նամակագրություն է իրականացրել իր անձնական փոստարկղից:  Հետագայում քաղաքական գործիչը ՀԴԲ-ին է փոխանցել այն նամակները, որոնք հայտնվել էին էլեկտրոնային նամակագրության մասնավոր սերվերում, սակայն միաժամանակ ջնջել է  30 հազար նամակ` նշելով, որ դրանք զուտ անձնական բնույթ են կրել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ