News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության տնօրեն Լեւոն Ալթունյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ զրուցել է Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին, բայց իր ձեռքում հրաման չկա: Այդ մասին    NEWS.am-ի թղթակցին հայտնել է ինքը` Լեւոն Ալթունյանը` պատասխանելով այն հարցին, թե հաստատում է արդյոք տեղեկությունները, որ կզբաղեցնի Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը:  

«Եթե դուք ինձ հարցնեիք «Ինգո Արմենիա» ընկերության ապագայի հեռանկարների մասին, ես կկարողանայի ապառնի ժամանակով ասել, թե ինչ տեղի կունենա առաջիկա շաբաթվա կամ ամսվա ընթացքում: Բայց ես չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա պետությունում, որովհետեւ ես դրա վրա ոչ մի ազդեցություն չունեմ», - ասել է Լեւոն Ալթունյանը: Նա հաստատել է, որ այդ թեմայով զրույցել է Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: 

«Ինձ հետ զրուցել են, բայց իմ ձեռքում հրաման չկա», - հայտնել է Լեւոն Ալթունյանը:

Նշենք, որ Լեւոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ-անեսթեզիոլոգ է, ժամանակին աշխատել է Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ինստիտուտում: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ