News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էստոնիայի նախագահի ընտրությունները սկսվել են Ընտրողների կոլեգիայում, որը տեղի է ունենում Տալլինի ազգային օպերայի «Էստոնիա» համերգային դահլիճում: Խորհրդարանի խոսնակ Էյկի Նեստորը հայտարարել է քվեարկությունը սկսելու մասին, որը կտեւի մեկ ժամ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ընտրողների ձայների մեծամասնությունը (50 տոկոս գոմարած նվազագույնը մեկ կողմ ձայն):

Քվեարկության առաջին փուլում Էստոնիայի նախագահի պաշտոնին հավակնում են 5 թեկնածուներ՝ իշխող Բարեփոխումների կուսակցության պատվավոր նախագահ, Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Սիյլ Կալասը, Ցենտրիստական ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Մայլիս Ռեպսը, Էստոնիայի ԱԳ նախկին նախարար  Մարինա Կալյուրանդը, Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցության նախագահ Մարտ Խելմեն եւ փաստաբան Ալար Յիքսը:

Էստոնիայում գործում է նախագահի անուղղակի երկաստիճան ընտրական համակարգ. երկրի նախագահին նախ փորձում է ընտրել խորհրդարանը, բայց եթե թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում անհրաժեշտ քանակով ձայներ հավաքել, ապա ընտրությունները շարունակվում են Ընտրողների կոլեգիայում:

Քվեարկության երեք փուլերում, որոնք խորհրդարանում տեղի են ունեցել օգոստոսի 29-ին եւ 30-ին պատգամավորներին չի հաջողվել ընտրել Էստոնիայի առաջնորդին, քանի որ առաջադրված թեկնածուներից ոչ մեկը հաղթանակի համար անհրաժեշտ ձայներ չի ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ