News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մերձավորարեւելյան քառյակը՝ Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ եւ Եվրամիություն, վճռականապես դատապարտում է իսրայելական բնակավայրերի շինարարությունը, որը խոչընդոտում է խաղաղությանը եւ սասանում է երկու երկրների մասին որոշման իրացման հնարավորությանը: Նման հայտարարություն են արել քառյակի երկրները Նյու Յորքում նախարարների մակարդակով հանդիպումից հետո: Այս հանդիպմանը հրավիրված էին նաեւ Եգիպտոսի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները:

Նիստի մասնակիցները նաեւ մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում հումանիտար բարդ իրավիճակի կապակցությամբ, որը վատթարացել է անցակետերը փակելուց հետո: Նրանց մտահոգում է նաեւ պաղեստինյան կիսառազմական խմբերի ապօրինի գործունեության ակտիվացումը:

«Բացի այդ, առաջնային է ազգային միասնության առաջխաղացումը Պաղեստինի ազատագրման կազմակերպության պլատֆորմի եւ քառյակի սահմանած սկզբունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը դատապարտում է բռնության նոր ալիքը եւ կոչ է անում թուլացնել լարվածությունը եւ զսպվածություն ցուցաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ