News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի մասնագետները պարզել են, թե ինչպես կարելի է ազատվել աշխատանքից՝ առանց վնասելու նախկին պետին եւ ինքներդ ձեզ:

Գիտաշխատողները վստահ են, որ հաստիքից մեկ աշխատակցի ազատումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, օրինակ, հանգեցնել ընկերության հեղինակության անկմանը:

Այդ պատճառով ձեռնարկությունների մենեջերները պետք է անեն ամեն բան, որպեսզի աշխատանքից ազատումը հնարավորինս հարմարավետ լինի երկու կողմերի համար էլ: Ամենից հաճախ աշխատակցի հեռանալու պատճառը վատ հոգեբանական մթնոլորտն է կոլեկտիվում:

Եթե ընկերության նկատմամբ աշխատակիցը հարգանքով է վերաբերվում, ապագայում նա կարող է լավ երաշխավորագիր ստանալ:

Հակառակ դեպքում բացասական արձագանքները կարող են թափվել ինչպես հեռացողի, այնպես էլ ընկերության վրա, որտեղից աշխատակիցը հեռացել է:

Այդ պատճառով հետազոտողները խորհուրդ են տալիս նախապես հաշվարկել հնարավոր հետեւանքները, եթե ընկերությունների սեփականատերերը չեն ուզում կորցնել իրենց հեղինակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ