News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ ընտանեկան ընթրիքները դրական ազդեցություն են ունենում երեխաների վրա, գրում է Planet-today-ը:

Corporation for National and Community Service-ի կազմած զեկույցում ասվում է, որ ամերիկյան ընտանիքների մոտ 88 տոկոսը շաբաթական մոտ 5 անգամ ընտանեկան ճաշ է ունենում:

Եվ դա լավ նորություն է, քանի որ նման հավաքները դրական ազդեցություն են ունենում երեխաների վրա: Նման ընտանիքներում երեխաներն ու դեռահասները ավելի քիչ են հակված ռիսկային պահվածքի, այդ թվում՝ ծխելու, թմրանյութերի եւ վաղ սեքսի:

Հետազոտությանը մասնակցել են այս կամ այն ռասայի, էթնիկ պատկանելիության եւ տնտեսական եկամուտ ունեցող տարբեր ընտանիքներ:

Բոլոր ընտանիքներում եղել է առնվազն 1 դեռահաս տարիքի երեխա: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընդհանուր սեղանի շուրջ անցկացրած ժամանակը իդեալական է ընտանիքի մերձեցման համար:

Դա այն ժամանակն է, երբ յուրաքանչյուրը կարող է պատմել օրվա իր ապրումների մասին, ինչը նպաստում է ընտանիքի անդամների հուզական մերձեցմանը:

Դեռահասները, որոնք ավելի շատ պատմություններ են պատմել, ավելի բարձր ինքնագնահատական եւ սոցիալական ասոցիացիայի բարձր զգացում են ունեցել: Նրանք նաեւ բարձր առաջադիմություն են ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ