News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առանց քաղաքական հարցերի կարգավորման՝ անհնար է հումանիտար խնդիրների լուծումը: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով փախստականների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի հերթական հայտարարությունը:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հումանիտար բնույթի հարցերը անհրաժեշտ է լուծել կարգավորման վերջին փուլում: Առավել եւս, որ խոսքը վերաբերում է փախստականներին եւ հարկադիր տեղահանվածներին, մարդկանց, որոնք արդեն մեկ անգամ տուժել են: Մենք չենք կարող մարդկանց ճակատագրերը երկրորդ անգամ վտանգել»,- հիշեցրել է Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալները՝ «1 միլիոնից ավելի փախստականների մասին», գերուռճացված են: «Եթե, իհարկե, փախստականներ համարվեն նաեւ քաղբանտարկյալները եւ վատթարացող տնտեսական վիճակի ու իշխանությունների ճնշումների հետեւանքով Ադրբեջանից փախած անձինք»,- նշել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ, որոշ տեղեկություններով, Ադրբեջանը նշված պատճառներով լքել է 2 միլիոնից ավելի քաղաքացի:

Դրա հետ մեկտեղ, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը համառորեն անտեսում է հայ փախստականների խնդիրը. «Ադրբեջանցի փախստականների առկայության վերաբերյալ հայտարարությունները եւ հայ փախստականների խնդիրը լռության մատնելը խտրականություն է եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Չի կարելի մի խմբի փախստականներին ներկայացնել որպես զոհ՝ մոռանալով մյուս խմբի մասին»:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ նման պահվածքը վկայում է, որ ո՛չ Ալիեւը, ո՛չ նրա կլանը, ո՛չ Ադրբեջանի իշխանությունները կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի պատրաստ չեն, իսկ փախստականների մասին հիշատակումները ոչ այլ ինչ են, եթե ոչ «սլաքների տեղափոխության» փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ